2012 թ. բնական և տեխնածին աղետների հետևանքով տնտեսության կրած կորուստը կարող է կազմել 140 միլիարդ դոլար: Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով Swiss Reinsurance աշխարհի խոշորագույն ապահովագրական ընկերություններից մեկի զեկույցը:
«Տարվա առաջին կեսը բարենպաստ է եղել, իսկ տարվա երկրորդ կեսին «Սենդի» փոթորիկը և երաշտը ԱՄՆ-ում կարող են հանգեցնել նրան, որ բնական աղետներից տնտեսության վնասը կարող է կազմել 140 միլիարդ դոլար»,-ասվում է զեկույցում:
Համեմատության համար նշենք, որ 2011 թ. այս ցուցաանիշը կազմել է 120 միլիարդ դոլար:
2010-2011 թթ. ամենաշատ բնական աղետները տեղի են ունեցել Ասիա-Խաղաղօվկիանոսյան շրջանում և Հարավային Ամերիկայում: Բայց 2012 թ. ԱՄՆ-ը դարձել է առաջատար բնական աղետների թվով:
Վերլուծաբանների տվյալներով՝ ԱՄՆ-ում տեղի են ունեցել ամենածանր բնական աղետները տնտեսության առումով:
Օրինակ՝ 2012 թ. հոկտեմբերին տեղի ունեցած «Սենդի» փոթորկի հասցրած վնասը կազմել է 20-25 միլիարդ դոլար: ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման 60 միլիարդ դոլար է խնդրել Կոնգրեսից՝ փոթորիկը հետևանքները վերացնելու համար: ԱՄՆ-ին անհրաժեշտ է ևս 20 միլիարդ դոլար երաշտի և տարբեր տորնադոների հետևանքները հաղթահարելու համար:







































