Ամերիկյան խոշորագույն General Motors ավտոարտադրողը հայտարարել է համաշխարհային շուկայից ավտոմեքենաների հերթական հետկանչի մասին:
Այս անգամ հետ են կանչվելու 2013-2014 թթ. Cadillac XTS-ը և 2014-2015 թթ. Chevrolet Impala-ն: General Motors-ը նշում է, որ այդ ավտոմեքենաներում անսարքություն է հայտնաբերվել էլեկտրոնային արգելակի շրջանում: Մոտ 205 հզ. Ավտոմեքենա է վաճառվել ԱՄՆ-ում, իսկ 16 հազարը՝ այլ երկրներում:
Ավտոարտադրողը հայտարարել է, որ իրեն անհայտ է որևէ միջադեպի մասին, որն առաջացել է անսարքության պատճառով, և խոստացել է անվճար վերանորոգել հետկանչի ենթակա ավտոմեքենաները:
Տարվա սկզբից ընկերությունը հետ է կանչել ավելի քան 30 մլն ավտոմեքենա:











































