Ադրբեջանական Salam News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի կրոնական գործերով նախարար Մեհմեթ Գյորմեզը Բաքվում մասնակցել է «Պետություն և կրոն» ֆորումի աշխատանքներին: Իր ելույթում Գյորմեզը հայտարարել է, թե անհրաժեշտ է աշխարհում ստեղծել նոր լեզու.
«Ներկայումս դժվարացել է առկա բազմաթիվ խնդիրների ղեկավարումը, և ելքը նոր լեզվի ստեղծման մեջ է: Տարբեր կրոնների ներկայացուցիչները պետք է այսպիսի բարդ ժամանակաշրջանում հավաքվեն և հնարեն նոր լեզու: Պետք է ստեղծել նոր մշակույթ, նոր մտածելակերպ»:








































