Ամերիկացի պաշտոնյաները ԱՄՆ-ի և Եվրոպայի համար ամենաուղղակի սպառնալիք են համարել «Խորասան» խմբավորմանը, որն ավելի մեծ վտանգ է ներկայացնում, քան «Իսլամական պետությունը»: Այս մասին գրում է The New York Times պարբերականը:
Նշվում է, որ «Խորասան» խմբավորումը կազմված է «Ալ-Քաիդա»-ի անդամներից` Մուհսին էլ-Ֆադլիի գլխավորությամբ: ԱՄՆ Պետդեպարտամենտի տվյալներով` նա Ուսամա Բեն-Լադենի մերձավորների շրջապատում էր և նախապես գիտեր 2001-ի սեպտեմբերի 11-ին նախապատրաստվող ահաբեկչության մասին:
«Խորասանը» գաղտնի խմբավորում է, որը կասկածվում է ահաբեկչական գործողություններ նախապատրաստելու համար: Բացի Ֆադլիից, խմբի այլ անդամներ հայտնի չեն:









































