Անգլիայի Արևմտյան Միդլենդ կոմսության ոստիկանությունը հրապարակել է Բիրմինգհեմում «Քասլ» արվեստների պատկերասրահից չհաջողված գողության ժապավեններ: Այս մասին գրում է Korrespondent.net-ը:
Տեսագրությունում մի մարդ է, որը շրջում է ցուցանմուշների շարքերով, հանում պատի նկարներից մեկն ու փորձում թաքցնել բաճկոնի տակ:
Քանի որ նա չի կարողացել նկարը բաճկոնի տակ թաքցնել, փորձել է ուղղակի հենց այնպես դուրս բերել այն:
Դռան մոտ նրան կանգնեցրել է ոստիկանությունը: Չարագործը ստիպված է եղել նկարը նրանց տալ, իսկ ինքը փախել է:













































