«Բոկո Հարամ» խմբի գրոհայինները Նիգերիայում հարձակվել են այդ երկրի հյուսիս-արևելքում գտնվող Մայնոք քաղաքի վրա: Դրա հետևանքով նախնական տվյալներով` առնվազն 30 մարդ է զոհվել: Այս մասին գրում է BBC-ն:
Ականատեսները հայտնել են, որ ուրբաթ օրը իսլամիստները հարձակվել են տեղի շուկայի վրա` սննդամթերքի պակասը լրացնելու համար:











































