ԱՄՆ-ն Պակիստանին կտրամադրի 688 մլն դոլար Աֆղանստանի հետ սահմանի ամրապնդման համար,- հաղորդում է Associated Press գործակալությունը, որի տրամադրության տակ է հայտնվել ԱՄՆ պաշտպանության փոխնախարարի նամակը՝ ուղղված Կոնգրեսի ղեկավարությանը:
«Ես կայացրել եմ այդ որոշումը, քանի որ եկել եմ այն եզրակացության, որ նման փոխհատուցումը համապատասխանում է ԱՄՆ ազգային անվտանգության շահերին և չի փոխի ուժերի հարաբերակցությունը տարածաշրջանում»,- մեջբերում է գործակալությունը նամակի տեքստը:
Ամռանը ԱՄՆ-ն արդեն Պակիստանին միջոցներ տրամադրել էր հակաահաբեկչական գործողությունների համար՝ 1.1 մլրդ դոլարի չափով: Այն ժամանակ ֆինանսավորման հարցը արգելափակել էր Կոնգրեսը, որը դժգոհ էր, որ Պակիստանը փակել էր տրանզիտային միջանցքը ՆԱՏՕ-ի համար: Միջանցքի բացումից հետո միջոցների տրամադրումը շարունակվել էր:










































