ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ստորագրման պատրաստվող ատոմային էներգետիկայի ոլորտում ԵՄ հետ Ուկրաինայի ասոցացման մասին համաձայնագրին: Այս մասին նշված է ԵՄ պաշտոնական տեղեկագրում տեղադրված փաստաթղթում:
Ընդունված որոշման համաձայն՝ ԵՄ խորհրդում նախագահող երկիրը պետք է պատասխանատու անձ նշանակի, որը ԵՄ անունից կստորագրի պայմանագիրը:
Ատոմային էներգիայի ոլորտում ԵՄ հետ Ուկրաինայի ասոցացման մասին համաձայնագիրը այս շաբաթ Գերագույն ռադայի և Եվրախորհրդարանի վավերացրած՝ Ասոցացման համաձայնագրի մաս է:









































