Ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող 39-ամյա էթնիկ հայ Միխայիլ Սեբաստյանը հայտնվել է «Տերմինալ» ամերիկյան ֆիլմի իրական տարբերակում՝ Արևելյան (ամերիկյան) Սամոայում: Այս մասին հայտնում է CNN-ը:
Սեբաստյանը Ադրբեջանից փախել է, երբ 1990-ականների սկզբին սկսեց փլուզվել Խորհրդային Միությունը: Հայաստան ապաստան գտնելու փորձից հետո Սեբաստյանը ի վերջո հանգրվանել է Թուրքմենստանում, որտեղ հոմոսեքսուալությունը համարվում է անօրինական:
Սեբաստյանը ԱՄՆ է տեղափոխվել 1995 թվականին: Նա շարունակել է մնալ երկրում` զբոսաշրջային վիզայի ժամկետը լրանալուց հետո: ԱՄՆ իշխանությունները նրան թույլատրել են մնալ Կալիֆոռնիայում` նախազգուշացնելով, որ ԱՄՆ-ի տարածքը լքելուց հետո նա այլևս չի կարողանա վերադառնալ:
Նա ուղևորվել է Ամերիկյան Սամոա կղզի պետություն, որը հանդիսանում է ԱՄՆ տարածք, սակայն այնուհետև որոշել է կարճատև շրջագայություն կատարել Արևմտյան Սամոա՝ չիմանալով, որ այն առանձին և անկախ պետություն է: Այժմ ԱՄՆ իշխանությունները նրան թույլ չեն տալիս վերադառնալ ԱՄՆ: Քաղաքացիություն չունեցող հայն այժմ բնակություն է հաստատել Ամերիկյան Սամոայում:
«Այստեղ սարսափլի շոգ է, դա ինձ թուլացնում է: Այլևս դիմանալ չեմ կարողանում: Ես տուն եմ ուզում»,- GlobalPost-ի հետ Skype տեսակապի միջոցով ունեցած զրույցում ասել է նա:
«ԱՄՆ-ի իրավական կառուցվածքում մեծ ճեղք կա, և Միխայիլը հայտնվել է հենց այդ ճեղքում»,- GlobalPost-ին հոկտեմբերին ասել է փախստականների հարցերը լուսաբանող լրագրող Չերիթի Թուզը:









































