Փարիզի իշխանությունները որոշում են կայացրել պլաստիկ արգելափակոցով փակել հայտնի Մշակույթների կամուրջի ճաղավանդակները, որպեսզի սիրահար զույգերը չկարողանան ամրացնել, այսպես կոչված, «սիրո կողպեքները»: Այս մասին հայտնում է BBC-ն:
Հունիսի սկզբին կամրջի ճաղավանդակները տապալվել էին կախված կողպեքների ծանրությունից, որի հետևանքով, բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել: Սիրահարները կողպեքները ճաղավանդակներից են կախում, իսկ բանալիները ջուրը նետում:
Փարիզի իշխանությունների ներկայացուցիչը հաղորդել է, որ վերանորոգող բրիգադները ստիպված են եղել փոխել կամրջի 15 ճաղավանդակներ, որոնցից յուրաքանչյուրի վրա մինչև 500 կգ կողպեքներ են կախված եղել:







































