Այսօր Մյունխենում և հարակից քաղաքներում մեկնարկում է տարվա գլխավոր իրադարձություններից մեկը` Օկտոբերֆեստ փառատոնը: Այս մասին գրում է RIA NOVOSTI-ն:
Փառատոնը մեկնարկում է առավոտյան ժամը 6-ից` գարեջուր պատրաստողների երթով: Ապա փառատոնի հյուրերը այցելում են գարեջուր պատրաստողների տաղավարներ, բացօթյա համերգների կամ խաղային ատրակցիոններ:
Փառատոնը տեղի է ունենում «Թերեզին Լուգ» կոչվող 42 հա տարածքում: Գարեջուր պատրաստողների ամենամեծ տաղավարը կլինի Hofbrau-ն, որտեղ կարելի է մինչև 10 հազար մարդ տեղավորել:
Տաղավարներում տեղերը պետք է նախօրոք պատվիրել կամ ավելի շուտ գալ:










































