Ավստրալացի սուպերմոդել Միրանդա Քերը դարձել է Vogue Ճապոնիայի հոբելյանական համարի գլխավոր հերոսուհին, գրում է Viva.ua-ը:
Նոր ֆոտոշարքում, որի հեղինակը հայտնի լուսանկարիչ Մարիո Թեստինոն է, աստղային գեղեցկուհին ներկայացել է սամուրայի կերպարում՝ փորձելով ճապոնական ոճի շքեղ կերպարները: Հատկանշական է, որ ֆոտոշարքը նվիրված է Vogue Ճապոնիայի 15-ամյակին:
Հիշեցնենք, որ Forbes-ի տարբերակով Միրանդան ներառվել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող մոդելների թոփ-տասնյակում:













































