Tuesday, 30 06 2026
Սմարթֆոնների շուկան կարգի բերելու համար ռիսկի տակ դնել մարդկանց անձնական տվյալները՝ անթույլատրելի է
ԿԸՀ-ն փաստացի համամիտ է ընդդիմության թեզի հետ. երկու լարի վրա են խաղում
Լուրջ լարվածություն Ադրբեջան-Իսրայել հարաբերություններում. Բաքուն կոշտ պահանջով դիմել է Թել-Ավիվին
Իսրաայելը Հայոց ցեղասպանության ճանաչումը «նախապես Ադրբեջանի հետ համաձայնեցրե՞լ» է
Երևանում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտվել
Չարենցավանի մոտ կայծակից տուժած կամրջի վերականգնման աշխատանքները նոր փուլ են մտնում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
«Երևան» երիտասարդական նվագախումբը հուլիսի 8-ին հանդես կգա համերգով
Երևանի կենտրոնում գործող հրուշակեղենի և հացաբուլկեղենի արտադրամասում հայտնաբերվել են մի շարք խախտումներ
Երիտասարդներն իրենց գաղափարներով և ծրագրերով նպաստում են համայնքային կյանքի բարելավմանը․ Ժաննա Անդրեասյան
ՀՀ ՏԿԵ նախարարությունը հայտարարում է Պետգույքի կոմիտեի նախագահի պաշտոնում թեկնածուների ընտրության մեկնարկի մասին
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է Դուբրովնիկի ֆորումի «Ուժային կենտրոնների միջև․բազմավեկտոր դիվանագիտության դասերը» խորագրով քննարկմանը
Երևանի Վաղարշյան և Գր․Արծրունի փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
Հունիսի 30-ին Էրեբունիում կկատարվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Էկոնոմիկայի նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական գործակցության զարգացման հնարավորությունները
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն»-ի տնօրենը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային իրավաբանական համաժողովին
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել
Երևանում Խանջյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահներ կառաջադրի Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին
22:10
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
ՍԴ-ում լյուստրացիա է ընթանում՝ քննարկվում է Կրեմլի միջամտության հարցը. արձագանքները պերճախոս են
Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Քնեսեթը ևս կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ Իսրայելը կգնա մինչև վերջ
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»

«Նիհար» ու «սև տղա» Վահեն, «գրամադնի» Շեկոն ու Քավոր Հարութի սպանության նոր հանգամանքները՝ Վերաքննիչում

Վերաքննիչ քրեական դատարանում սկսվեց Վարդան Ղուկասյանի եղբորորդու՝ Վահե Ղուկասյանի գործով պաշտպանական կողմի բերած վերաքննիչ բողոքի քննությունը:

Գործը քննվել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, նախագահող՝ Աշոտ Մանուկյան:

2014 թվականի հուլիսի 22-ի դատավճռով 24-ամյա Վահե Ղուկասյանը մեղավոր է ճանաչվել դիտավորյալ սպանության, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձ կատարելու, ապօրինի զենք-զինամթերք պահելու, գործադրելու համար՝ ՀՀ քերական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով, 34-104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 235 հոդվածի 1-ին մասով: Վահե Ղուկասյանը վերջին հաշվով դատապարտվել է 17 տարի ազատազրկման:

Ըստ դատական ակտի՝ Վահե Ղուկասյանը Գյումրիի բնակիչ Հարություն Խաչատրյանին՝ «Քավոր Հարութին» ցանկացել է սպանել «գործով չպարզված շարժառիթով»:

Այդ նպատակով նա 2013 թվականի ապրիլի 23-ի առավոտյան իր հետ վերցրել է ապօրինի ձեռք բերած ու իր մոտ պահվող հրազենը՝ ինքնաձիգ, ատրճանակ, փամփուշտներ:

Նա այդպես զինավառ վիճակում մեքենայով շրջել է Գյումրիի փողոցներով՝ «Վարդանանց» հրապարակով, մի շարք փողոցներով՝ նպատակ ունենալով հանդիպել «Քավոր Հարութին» ու սպանել:

Ժամը 13-ին Ալեք Մանուկյան փողոցում Վահե Ղուկասյանը, ըստ դատական ակտի, տեսել է «Մերսեդես» մեքենան, որի մեջ էր Հարություն Խաչատրյանը: Հետապնդել է այդ «Մերսեդեսին»:

Հասել են Շիրակացի փողոց:

Վահեն մեքենան կանգնեցրել է «Ցածր գներ» կոչվող խանութի մոտ, տեսել է, որ Հարություն Խաչատրյանն իջնում է մեքենայից:

Վահեն ինքնաձիգը վերցրել ու ինքն էլ է իջել մեքենայից: Նա տեսել է, որ մեքենայից իջնում է նաև Խաչատրյանի անչափահաս դուստրը: Երեխան իջել ու կանգնել է հոր կողքին, ցանկացել է գնալ պաղպաղակ առնելու:

Այդ պայմաններում Վահե Ղուկասյանը, ըստ դատական ակտի՝ աստիճանաբար առաջ շարժվելով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով «առնվազն» երեք անգամ կրակել է Հարություն Խաչատրյանի ուղղությամբ՝ իրական վտանգի տակ դնելով նաև երեխայի կյանքը:

Հարություն Խաչատրյանը վնասվածքներ է ստացել՝ աջ վերին վերջույթի՝ բազուկոսկրի բազմաբեկոր կոտրվածքով հրազենային միջանցիկ վնասվածք, աջ այտի շրջանի՝ բերանի խոռոչ թափանցող և ծնոտի ոսկրերի վնասումով հրազենային կույր վնասվածքներ, ձախ սրունքի շոշափող գնդակային վնասվածքներ: Խաչատրյանի առողջությանը պատճառվել է ծանր վնաս:

Դատական ակտի համաձայն՝ Հարություն Խաչատրյանին սպանելու իր դիտավորությունը Վահե Ղուկասյանը չի կարողացել իրականացնել, որովհետև «Մերսեդեսի» ղեկին նստած Արտյոմ Կարապետյանը՝ «Շեկոն», իր մոտ պահվող ատրճանակը ձեռքին իջել է մեքենայից՝ ընկերոջն ու նրա երեխային պաշտպանելու նպատակով: Նա «անհրաժեշտ պաշտպանության վիճակում» կրակել է Ղուկասյանի ուղղությամբ՝ նրան պատճառելով առողջության կարճատև քայքայումով թեթև մարմնական վնասվածք:

Վահե Ղուկասյանն իր մոտ եղած ինքնաձիգով կրակել է Արտյոմ Կարապետյանի վրա: Ստացած վնասվածքներից Արտյոմ Կարապետյանը հիվանդանոցում մահացել է:

Դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է բերել Վահե Ղուկասյանի շահերի պաշտպան Հայկ Ալումյանը ՝ միջնորդելով բեկանել դատավճիռը, դիտավորյալ սպանության և շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կատարված սպանության փորձի մեղադրանքներով արդարացնել Վահե Ղուկասյանին ու ճանաչել անպարտ, իսկ ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու, պահելու, գործադրելու համար սահմանել մեղմ պատիժ:

Վերաքննիչ դատարան չէր ներկայացել տուժող կողմը՝ տուժողը, տուժողի իրավահաջորդը: Նիստը շարունակվեց նրանց բացակայությամբ:

Դահլիճում ամբաստանյալի հարազատներն ու ընկերներն էին: Նրանց զգուշացված էր, որ իրենց խաղաղ պահեն դահլիճում: Երիտասարդները դահլիճ մտան, նստեցին՝ մեկը մյուսին դեռ զգուշացնելով, որ հանգիստ են մնալու. «Սա Լենինականը չի, էստեղ ուրիշ է…»:

Վերաքննիչ քրեական դատարանում պաշտպան Ալումյանը սկսեց հիմնավորել իր բողոքը:

Պաշտպանը նշեց, որ Վահե Ղուկասյանը ժխտում է ընդհանուր իրավասության դատարանի կողմից հաստատված հանգամանքները՝ այն, որ ցանկացել է սպանել Հարություն Խաչատրյանին, այն, որ դեպքի օրը շրջել է Գյումրի քաղաքով, որ գտնի Հարություն Խաչատրյանին ու սպանի, այն, որ դեպքի վայրում առաջինն ինքն է կրակել և այն, որ դիտավորյալ է կրակել Հարություն Խաչատրյանի վրա:

Այս հանգամանքները նախաքննության ժամանակ այս կամ այն կերպ հաստատած վկաները դատարանում այլ ցուցմունքներ են տվել, որոնցով հիշյալ հանգամանքները ժխտվում են:

Դատարանը յոթ վկաների նախաքննական ու դատաքննական ցուցմունքներում առկա հակասությունների վերաբերյալ հետևության է հանգել, թե բոլոր յոթ վկաներն էլ դատարանում փորձել են Վահե Ղուկասյանին առնել իրենց պաշտպանության տակ ու տվել են անարժանահավատ ցուցմուքներ: Դատարանը չի հիմնավորել իր այս հետևությունը՝ ինչո՞ւ պիտի յոթն էլ միահամուռ պաշտպանության տակ առնեին Ղուկասյանին, ի՞նչ շարժառիթ ունեին դրա համար, եթե անգամ չեն ճանաչել Վահեին:

Դատարանն անվերապահորեն արժանահավատ է համարել վկաների նախաքննական ցուցմունքները, ըստ պաշտպանի՝ «պիտակավորելով» նրանց դատաքննական ցուցմունքները: «Դա ենթադրություն է, վկաներից ոչ մեկը չի ճանաչել Վահե Ղուկասյանին: Դատարանն անարժանահավատ է համարել անգամ տուժող Հարություն Խաչատրյանի դատաքննական ցուցմունքը: Տուժողը նշել է, թե չի ճանաչել Վահե Ղուկասյանին, նրա և նրա հարազատների հետ առնչություն չի ունեցել, իրենց միջև թշնամություն չի եղել, որ Վահե Ղուկասյանը հանկարծ որոշեր սպանել իրեն:

Պաշտպանը նշեց, որ դատարանը, փաստորեն, իր ենթադրությամբ ակնհայտ սուտ ցուցմունք տալու համար մեղադրել է վկաներին ու տուժողին:

Պաշտպանը վերաքննիչ դատարանի ուշադրությունը հրավիրեց այն բանի վրա, որ դատավճռում նշված է, թե «գործով չպարզված շարժառիթով» է Վահե Ղուկասյանը ցանկացել սպանել Հարություն Խաչատրյանին:

Ինչպե՞ս կարելի է մարդուն դիտավորյալ սպանության համար մեղադրել՝ ասելով, թե նա հանցանքը կատարել է «գործով չպարզված շարժառիթով»:

Անհայտ է մնացել նախաքննության ու դատաքննության արդյունքում, թե ինչո՞ւ է Ղուկասյանը իր զենքերն առել, մեքենայով շրջել Գյումրիում ու սպանելու համար փնտրել մի մարդու, ում չի էլ ճանաչել, ում հետ չի առնչվել և ում նկատմամբ թշնամանք չի ունեցել: Այս վարկածը պաշտպանն անվանեց հիմնազուրկ ենթադրություն:

Պաշտպանը տրամաբանական թերություն նկատեց հիշյալ վարկածում. ի՞նչ կարիք ուներ Վահե Ղուկասյանը մեքենայով ընկնել, Գյումրիով մեկ Հարություն Խաչատրյանին փնտրել, որ սպանի, եթե որպես գյումրեցի՝ գիտեր Խաչատրյանի առանձնատան տեղը: Բավական էր, որ առավոտյան գնար ու կանգներ Խաչատրյանի առանձնատան դարպասի մոտ, եթե պատրաստ էր նրան հրապարակավ սպանելու:

Վահե Ղուկասյանը, ըստ պաշտպանի, մանրամասն ներկայացրել է դեպքի օրվա իր տեղաշարժի նպատակները: Նրա ասածները չեն հերքվել:

Հայկ Ալումյանը նշեց, որ գործի քննությամբ չի հաստատվել, որ դեպքի վայրում առաջինը կրակել է Վահե Ղուկասյանը:

Ըստ պաշտպանական կողմի՝ Վահե Ղուկասյանը մեքենայից իջել է անզեն: Մեքենաներն իրար դեմը կտրելու համար կանգնել են: Ղուկասյանն իջել է անզեն, իսկ Արտյոմ Կարապետյանը՝ «Շեկոն», իջել է ատրճանակով: Նա է առաջինը կրակել Ղուկասյանի վրա: Դրանից հետո է Ղուկասյանը մեքենայից վերցրել իր ինքնաձիգն ու սկսել կրակել:

Պաշտպանը վերլուծեց. Արտյոմ Կարապետյանը «Մերսեդեսի» ղեկին է եղել, նրա դուռը Ղուկասյանի կանգնած տեղի հակառակ կողմում էր: Կարապետյանը Ղուկասյանի կրակոցներից պաշտպանված էր մեքենայի կորպուսով:

Եթե Ղուկասյանը արդեն իսկ կրակում էր, ապա ցանկացած մեկը կդիրքավորվեր ու կկրակեր պաշտպանված դիրքից, ոչ թե կշրջանցեր մեքենան, դուրս կգար Ղուկասյանին հանդիման՝ կրակի բերան կգնար: Այդպիսի «մանևր», ըստ պաշտպանի, ոչ ոք չէր անի, մանավանդ՝ եթե իր ձեռքին ատրճանակ էր, իսկ հակառակորդի ձեռքին՝ ինքնաձիգ:

Պաշտպանի կարծիքով՝ դատարանը փորձել է ականատեսների ցուցմունքները հարմարեցնել առաջադրված մեղադրանքին:

Վկա Սոնյան, ով առանցքային վկա է համարվում մեղադրանքի կողմի համար, ցուցմունք է տվել, թե Ղուկասյանի ձեռքին կարճ կոթով ինքնաձիգ է եղել: Նա նույնիսկ նկարել է այն: Բայց Ղուկասյանի ինքնաձիգը երկար կոթով է եղել, այդ կոթը չնկատել վկան չէր կարող:

Նույն վկան ասել է, թե Ղուկասյանը կրակահերթ է արձակել, բայց ինքնաձիգը իրականում հատ-հատ է կրակել:

Նույն վկան դատարանում ասել է, որ մինչև կրակելը Ղուկասյանը արդեն կաղում էր, այսինքն՝ կրակելու պահին նա արդեն վիրավոր է եղել, նրա վրա արդեն կրակել էին, ինքն առաջին կրակողը չէր: Այսինքն, Վահե Ղուկասյանը, ըստ պաշտպանական կողմի, գործել է անհրաժեշտ պաշտպանության վիճակում, ահա թե ինչու պիտի արդարացվի դիտավորյալ սպանություն և սպանության փորձ կատարելու մեղադրանքներում:

Մյուս կարևոր վկան՝ Սարգիսը, դատարանում ասել է, թե սև մեքենայից իջել է բոյով, չաղ-չաղ մի մարդ: Նա իջել ու կրակել է: Այդ նկարագրությամբ մարդը Արտյոմ Կարապետյանն էր: Վկան վախեցել է, մտել է խանութ: Հետագայում նա ընկել է դեպրեսիայի մեջ, հիվանդանոցում բուժվել է:

Մեկ այլ վկա դատարանում ասել է, որ առաջին կրակողը եղել է «գռամադնի մարդ՝ շեկ մազերով»: Ակնհայտ է, որ նա ևս «Շեկոյին» է նկարագրել: Վկան ասել է, որ այդ «գռամադնի» մարդը կրակում էր մի նիհար, սև տղայի, ում ձեռքին սկզբում զենք չկար… Նիհար տղան էլ Վահե Ղուկասյանն էր…

Վահե Ղուկասյանի շահերի պաշտպանի բողոքը երկար էր, դատական նիստի ընթացքում պաշտպանը չհասցրեց ներկայացնել այն ամբողջությամբ:

Նա իր հիմնավորումները կշարունակի ներկայացնել հաջորդ դատական նիստին՝ հոկտեմբերի 8-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում