Իսպանական լրատվամիջոցները հայտնում են, որ Մադրիդի «Ռեալ»-ի ղեկավարությունը չի ցանկանում հրաժարվել թիմի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուի ծառայություններից:
«Արքայական ակումբ»-ի ղեկավարների դիրքորոշումը միանշանակ է և քննարկման չի ենթարկվում: Իսպանական գրանդը վաճառքի չի հանելու Պորտուգալիայի ազգային թիմի ֆուտբոլիստի տրանսֆերը:
Հիշեցնենք` օրերս ՊՍԺ-ի սեփականատիրոջ խորհրդականը հայտարարել է, որ ակումբը հետաքրքրված է Ռոնալդուի և «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի ծառայություններով: «Արքայական ակումբ»-ում, սակայն, վստահ են, որ Ռոնալդուն դեռևս երկար է հանդես գալու թիմում:









































