Ինչպես արդեն հայտնել ենք, Մոսկվայի «Սպարտակ»-ի և Հայաստանի հավաքականի կիսապաշտռպան Արաս Օզբիլիսը սեպտեմբերի 6-ին երկրորդ անգամ ծնկի վիրահատության է ենթարկվել: Հռոմում անցկացված վիրաբուժական միջամտությունը հաջող է անցել:
Այժմ Արասը ապաքինվում է: Instagram-ի իր էջում հայ ֆուտբոլիստը հայտնել է, որ համապատասխան վարժություններ է կատարում և կից ներկայացրել տեսանյութը:
«Շարունակում եմ կատարել ամենօրյա վարժություններս: Բավականին մեծ առաջընթաց եմ ապրել»,- գրել է Օզբիլիսը:









































