Մադրիդի «Ռեալ»-ի նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն, ով ներկայումս գլխավորել է Լոնդոնի «Չելսի»-ն, չի ափսոսում, որ ժամանակին աշխատել է «արքայական ակումբ»-ում: Պորտուգալացի մասնագետը նշել է, որ իր համար այդ տարիներն անմոռանալի են:
«Եթե կարողանայի հետադարձ քայլ կատարել ապա, անշու´շտ, կրկին կգլխավորեի «Ռեալ»-ը: «Արքայական ակումբ»-ում անցկացրած տարիներն անմոռանալի են: Ես մեծ փորձ ձեռք բերեցի` մասնագիտական և մարդկային առումներով:
Իհարկե, որպես մարզիչ ամեն ինչ չէի անի նախկինի պես: Ես հակված եմ ինքնաքննադատության և ինչպես հարկն է վերլուծում եմ քայլերս: Դա վերաբերում է ոչ միայն «Ռեալ»-ին, այլ նաև բոլոր ակումբներին: Հեռացել եմ «Ռեալ»-ից` հիանալի հարաբերություններ պահպանելով նախագահ Ֆլորենտինո Պերեսի և ակումբի մյուս ներկայացուցիչների հետ»,- Marca-ն մեջբերում է Մոուրինյոյի խոսքերը:








































