Հայկական Zorah Karasi Areni Noir գինին մտել է մոլորակի լավագույն տասը գինիների ցուցակի մեջ, որը կազմել է Bloomberg Businessweek-ի մշտական փորձագետ, հայտնի համտեսող Էլին Մաքքոյը:
Վարկանիշի հեղինակի խոսքերով՝ 2012 թ.ինքը համտեսել է ավելի քան 4000 տեսակի գինիներ աշխարհի լավագույն մառաններում, պատմական ամրոցներում և փորձել է գտնել դրանցից լավագույնը: Արդյունքում Մաքքոյը տասը լավագույն գինիների ցուցակի մեջ ներառում է ինչպես համաշխարհային հայտնի գինիներ, ինչպես, օրինակ, բորդոն, այնպես էլ հայկական գինին:
Մաքքոյը կարծում է, որ այս փաստը վկայում է այն մասին, թե որքան բազմազան է «գինիների աշխարհը» մեր օրերում:
Ինչ վերաբերվում է Zorah Karasi Areni Noir հայկական գինուն, ապա փորձագետն այն համտեսել է Իզմիր քաղաքում (այժմ՝ Թուրքիայի տարածքում): Նրա խոսքերով՝ այս գինու մեջ համատեղված են վայրի հողի և մետաքսե էլեգանտության համերը: «Համտեսելով այս գինին, ես այնպիսի զգացում ունեցա, կարծես թե խմում եմ պատմություն»,- հավելել է նա:
Դա կապված է այն փաստի հետ, որ Հայաստանում՝ Արենի 1 քարանձավում հայտնաբերվել է տարածաշրջանի հնագույն գինեգործարանը, որն ավելի քան 6000 տարեկան է:








































