Wednesday, 01 07 2026
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև
20:54
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին
20:53
Ֆրանսիան պատմական ռեկորդ է սահմանել ԱԱ-2026-ում
20:50
Իռլանդիան ստանձնել է ԵՄ խորհրդի նախագահությունը՝ փոխարինելով Կիպրոսին
20:43
ԱՄԷ-ի առաջատար «Emarat» ընկերությունը Երևանում բացեց իր առաջին լցակայանը
Փոփոխվում են Կենդանաբանական այգու մուտքի տոմսերի սակագները
20:40
Universal Hospital Product-ի զարգացումը՝ Կոնվերս Բանկի աջակցությամբ
20:30
Իրանում ներում կշնորհեն 850 բանտարկյալի Խամենեիին հրաժեշտ տալու օրերին
Մեկնարկում է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական փառատոնը
20:10
Իրանի դեմ ցանկացած սպառնալիք անհապաղ պատասխանի կարժանանա. Արաղչի
20:00
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Հարավային Կորեայում խորհրդատվական հանդիպումներ է ունեցել
19:50
Լուկաշենկոն Չինաստան այցից հետո մեկնել է Ինդոնեզիա
19:40
«Փյունիկ»-ը նոր համալրում ունի կազմում
19:30
Հորմուզի նեղուցի ականազերծման համար մոտ երկու ամիս կպահանջվի. Իտալիայի ՊՆ
Քննարկվել են քաղաքաշինության ոլորտի թվայնացման առաջիկա ծրագրերը
19:18
Հազարավոր երկրպագուների տոնախմբությունն ավարտվել է զոհերով
19:10
57 միլիոն դոլար, ոսկե ներքնազգեստ. աղմկահարույց բացահայտում Իրաքում
Աննա Հակոբյանը Նյու Յորքում մասնակցում է առաջին տիկնանց և պարոնների համաշխարհային ամենամյա ակադեմիային
Պուտինը ԱԽ նիստ է անցկացրել
«Երևան ավտոբուս»-ի հեռախոսահամարները ժամանակավորապես անհասանելի են
Ակամայից հիշվում է Մոլդովայում կատարվածը․ Զախարովան՝ ՀՀ ԸՕ-ում առաջարկվող փոփոխությունների մասին
18:30
Ուրսուլա ֆոն դեր Լայենը ժամանել է Բաքու
Քննարկվել են «Աջափնյակ» մետրոյի կայարանի և տրանսպորտի արդիականացման ծրագրերը
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի անդամ Յոհաննես Ֆոլքմանի գլխավորած պատվիրակությանը
18:10
Չինաստանում ուժի մեջ է մտել «Էթնիկ միասնության» մասին օրենքը

PKK-ն Լիբանանում լրտեսել է Իսրայելի օգտին

Թուրքական Zaman թերթի փոխանցմամբ, «Քրդստանի աշխատավորական» կուսակցությունը (PKK) Լիբանանում զբաղվել է Իսրայելի օգտին լրտեսական գործունեություն ծավալելով:

Լիբանանի Ռազմական հետախուզական կազմակերպության աշխատակիցների կողմից Բուրժ Էլ-Բարաժնեհում իրականացված գործողությունների արդյունքում ձերբակալվել են PKK 3 զինյալներ, որոնք խոստովանել են, որ Իսրայելի օգտին լրտեսական գործունեություն են ծավալել:

Նշվում է, որ քուրդ զինյալները Լիբանան էին ներթափանցել Նովրուզի տոնակատարությանը մասնակցելու պատրվակով և զբաղված էին ժողովրդին «ոտքի հանելու» աշխատանքներ տանելով:

Թուրքական թերթն անմիջապես հիշեցնում է Հյուսիսային Իրաքում բազավորված PKK առաջնորդներից Մուրաթ Քարայըլանի հետևյալ խոսքերը. «Իսրայելի թշնամիները մեր թշնամիներն են»:

Հիշեցնենք, որ հունվարի սկզբներին Իսրայելում լույս տեսավ քուրդ-իսրայելական հարաբերություններին նվիրված մի հոդված, ուր նշված էր. «Այժմ, երբ Իրաքի կառավարությունն անուժ վիճակում է, իսկ իրաքյան քրդերը հռչակել են եթե ոչ իրենց ինքնիշխանությունը, ապա գոնե ինքնավարությունը, Իսրայելը պետք է առավել բաց խաղա քրդական հարցում: Եթե Իսրայելն աջակցի Հյուսիսային Իրաքի քրդերին, ապա դրանով իսկ սպառնալիք կներկայացնի քրդական ստվար բնակչություն ունեցող Թուրքիային, Իրանին, Սիրիային ու Իրաքին: Եվ դա Իսրայելին միայն օգուտ կբերի, ոչ մի բացասական տարր չկա դրանում: Նավթի վիթխարի պաշարներ ունեցող Իրաքյան Քրդստանն անմիջապես կվերածվի աշխարհի ամենահարուստ երկրներից մեկին և կհանդիսանա Իսրայելի հուսալի գործընկերը: Իրաքյան Քրդստանը պատմական հնարավորություն է Իսրայելի համար, և դրանից չօգտվելը կհամարվի հանցագործություն»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում