Իտալացի Ռոբերտո Մանչինին, ով վերջերս հայտարարել է, որ ցանկանում է աշխատել Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում, պատասխանել է Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին, ով չի ցանկանում իր երկրի ազգային թիմի գլխավորությամբ տեսնել օտարերկրյա մասնագետի:
«Կարծում եմ` Մոուրինյոն դեռ «Չելսի»-ի գլխավոր մարզիչն է, ոչ թե Պորտուգալիայի ֆուտբոլի միության նախագահը: Պետք է ֆեդերացիան որոշի, թե ով է լինելու հավաքականի հաջորդ մարզիչը, և ես վստահ եմ, որ այն կկայացնի լավագույն որոշումը:
Իտալացիներին աշխարհի լավագույն մերզիչներն եմ համարում, քանի որ նրանք հիանալի են նախապատրաստված և իրենց գործի գիտակներն են»,- ասել է Մանչինին:





































