Լոնդոնյան Harrods հանրախանութում հայտնվել է աշխարհում ամենաթանկ Terra Nera սուրճը, որի համը հիշեցնում է պնդուկի և կակաոյի համ:
Այդ թանկարժեք ըմպելիքի հայրենիքը համարվում է պերուական Անդերի հարավ-արևելքը, որտեղ ամեն տարի հավաքում են գրեթե 45 կգ սուրճի սերմեր՝ հաղորդում է Kedem-ը: Ինչպես հայտնի է դարձել, նման ցածր բերքատվությունը կապ ունի նրա ծագման հետ:
Terra Nera-ն մի փոքրիկ կենդանու մարսողական գործընթացի արդյունք է: Չմարսված սերմերը մաքրվում և չորացվում են, իսկ այնուհետև դրանք փաթեթավորում են 500գ պարունակությամբ արծաթե տուփերի մեջ և կապում 24 կարատանոց ոսկյա թելով:
Նման տուփի արժեքը 225 դոլարից 11 հազ դոլար է՝ կախված տուփի քաշից և սուրճի տեսակից:









































