Էբոլա մահացու տենդով վարակվածներից ոմանք սև շուկայում գնում են բուժվածների արյունը՝ համարելով, որ այն հակամարմիններ է պարունակում, որոնք ունակ են հաղթել հիվանդությանը: Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՄԿ) ներկայացուցիչների հայտարարությանը:
Այդպիսի եզրակացություն հիվանդներն արել են այն հիմքով, որ առողջացած հիվանդներն ընդունել են փորձնական վակցինան, որը դեռ բոլոր թեստերը չի անցել: Ամեն դեպքում, ԱՄԿ-ն զգուշացնում է, որ տվյալ ենթադրությունն ապացուցված չէ:
Ինչպես ավելի վաղ հաղորդվում էր՝ GlaxoSmithKline դեղագործական ընկերությունը սկսել է Էբոլայի դեմ վակցինան փորձարկել սեպտեմբերի 2-ին: Այդ ժամանակվանից դեղամիջոցը փորձարկվել է 10 առողջ կամավորի վրա: Սպասվում է, որ վակցինայի զանգվածային օգտագործման հնարավորության վերաբերյալ վերջնական եզրակացություններ կստացվեն մինչև տարեվերջ:









































