Ֆրանսիայի հավաքականի պաշտպան Ռաֆայել Վարանը նոր պայմանագիր է կնքել «Ռեալ»-ի հետ: Այս մասին տեղեկացնում է մադրիդյան ակումբի պաշտոնական կայքը:
Նոր համաձայնագիրը կգործի մինչև 2020թ. հունիսի 30-ին: Համաձայնագրի ֆինանսական կողմերը չեն հրապարակվում:
Հիշեցնենք, որ Վարանը «Ռեալ» է տեղափոխվել 2011թ.՝ «Լանս»-ից: Այս ժամանակահատվածում նա անցկացրել է 60 խաղ՝ խփելով 2 գոլ ու կատարելով 4 գոլային փոխանցում:







































