Դեկտեմբերի 18-ին Քրիստինա Ագիլերան դարձել է 32 տարեկան: Մինչև 2011թ. երգչուհու կարիերան բուռն կերպով վերելք է ապրել:
Երգչուհու համար դժվար ժամանակներ սկսվեցին Ջորջ Բեթմանից բաժանվելուց հետո: Բաժանությունը ցավոտ էր երգչուհու համար և ազդեց նրա կյանքի բոլոր բնագավառների վրա:
Ընկճախտից Ագիլերան գիրացավ: Երգչուհու նոր կազմվածքն ամբողջ 2012թ. գնտվում էր մամուլի ուշադրության կենտրոնում:
Սակայն, պարզվում է, որ Ագիլերային բացարձակ չի խանգարում իր հավելյալ քաշը: Լրագրողներին տված հարցազրույցի ժամանակ նա հայտարարել է, որ իրեն շատ լավ է զգում և չի պատրաստվում նիհարել:
2012թ. Քրիստինայի անձնական կյանքն ավելի հաջողված է եղել, քան կարիերան: Դեռևս 2011թ. նա սկսում է հանդիպել Մեյթու Ռաթլերի հետ:
Կարիերայի բնագավառում Ագիլերայի համար գլխավոր իրադարձություն է դառնում Լotus ալբոմի թողարկումը: Նշենք, որ նրա նախորդ ալբոմը թողարկվել էր երկու տարի առաջ:
Բացի այդ՝ Քրիստինան դառնում է The Voice նախագծի ժյուրիի անդամ:
2012թ. հոկտեմբերին ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Ագիլերային շնորհել է հատուկ մրցանակ նրա բարեգործական գործունեության համար:








































