Արքայադուստր Դիանայի նախկին թիկնապահը կաշխատի Շոտլանդիայի առաջին նախարար Ալեքս Սալմոնդի մոտ՝ գրում է The Daily Mail-ը: Թերթը նշում է, որ խոսքը թիկնապահ Լի Սանսումի մասին է:
Սանսումը Դիանայի անվտանգությունն ապահովել է 1997թ. ֆրանսիական Սեն-Տրոպե հանգստավայրում նրա հանգստի ժամանակ՝ ավտովթարից արքայադուստր Դիանայի մահվանից 1 ամիս առաջ: Նա նաև եղել է դերասաններ Թոմ Կրուզի և Սիլվեստր Ստալոնեի թիկնապահը:
Սանսումն ասել է, որ ինքը համաձայնվել է Սալմոնդին պաշտպանել, քանի որ ուզում էր սեփական ներդրումն ունենալ Շոտլանդիայի քաղաքական պատմության մեջ:











































