Գերմանիայի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Մխիայել Բալաքը կարծում է, որ Մեսութ Օզիլը չի կարողանում իր լավագույն խաղը ցուցադրել բնավորության պատճառով:
«Դժվար է հասկանալ՝ ինչ է կատարվում Օզիլի հետ: Հնարավոր է՝ կա ինչ-որ բան, որի մասին տեղյակ չեն մարդիկ:
Նրա աչքերում չկա կրակ, տխուր է, բայց ոչ վաղ անցյալում աշխարհի չեմպիոն է դարձել: Հնարավոր է՝ նրա վրա ազդում է քննադատությունը:
Պետք է պայքարել դրա դեմ ու բնավորություն ցույց տա: Սա միշտ նրա ամենաթույլ կողմն է եղել»,- Բալաքի խոսքերը մեջբերում է ESPN-ը:









































