«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը Թուրքիայի հետ Սիրիայի սահմանին քրդական 16 գյուղ է զավթել: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Մարդու իրավունքների պաշտպանության մոնիտորինգի սիրիական կենտրոնին:
«Խմբավորումը մեծ թվով զինյալներ ունի»,- գործակալությանը հայտնել է կազմակերպության տնօրեն Ռամի Աբդել Ռահմանը:
Ինչպես հաղորդվում է՝ իսլամիստների հարձակումը Թուրքային սահմանակից Այն Ալ-Արաբ քաղաքի (քրդերեն՝ Կոբանի) վրա սկսվել էր չորեքշաբթի: Քուրդ զինվորականների տվյալներով՝ զինյալները կիրառել են ծանր ռազմական տեխնիկա, ներառյալ տանկեր:











































