Բրազիլացի լեգենդար կիսապաշտպան Ռոնալդինյոն մեկնարկային խաղն է անցկացրել իր նոր ակումբում՝ մեքսիկական «Կերետարո»-ում:
34-ամյա ֆուտբոլիստը մեկնարկել է Մեքսիկայի գավաթի խաղարկության «Տիգրես»-ի դեմ խաղում (0:1): Հյուրերը հաշիվը բացել են 9-րդ րոպեին, որից հետո դիմել են զանգվածային պաշտպանության:
Ռոնալդինյոն կարող էր պատասխան գոլը խփել, սակայն վրիպել է 11 մետրանոց նշակետից:








































