Շոտլանդիայում ժամը 7.00-ին (Երևանի ժամանակով՝ 10.00-ին) բացվել են ընտրատեղամասերը հանրաքվեի քվեարկության համար: Այս մասին հայտնում է Ria Novosti-ն:
Քվեաթերթիկներում միակ հարցն է՝ «Արդյոք Շոտլանդիան պե՞տք է լինի անկախ երկիր »:

Ձայնի իրավունք ունեն Շոտլանդիայում ապրող Բրիտանիայի քաղաքացիները, Բրիտանական ընկերակցության 52 երկրների քաղաքացիները, ԵՄ 27 անդամ երկրների քաղաքացիներն ու լորդերի պալատի անդամները, Մեծ Բրիտանիայում կամ արտասահմանում գտնվող զինծառայողները, ովքեր գրանցված են Շոտլանդիայի ընտրատեղամասերում:
Ընտրելու իրավունքի տարիքային շեմն իջել է՝ 18-ից դարձել է 16: Գրանցված ընտրողների ընդհանուր թիվը 4 մլն 285.323 է: Ավելի քան 789 մարդ գրանցվել է փոստով քվեարկելու համար:
Եթե շոտլանդացիների մեծ մասը հանրաքվեում քվեարկի անկախության օգտին, 2016-ի մարտի 24-ին Շոտլանդիան դուրս կգա Միացյալ Թագավորության կազմից:











































