Monday, 29 06 2026
«Երևան» երիտասարդական նվագախումբը հուլիսի 8-ին հանդես կգա համերգով
Երևանի կենտրոնում գործող հրուշակեղենի և հացաբուլկեղենի արտադրամասում հայտնաբերվել են մի շարք խախտումներ
Երիտասարդներն իրենց գաղափարներով և ծրագրերով նպաստում են համայնքային կյանքի բարելավմանը․ Ժաննա Անդրեասյան
ՀՀ ՏԿԵ նախարարությունը հայտարարում է Պետգույքի կոմիտեի նախագահի պաշտոնում թեկնածուների ընտրության մեկնարկի մասին
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է Դուբրովնիկի ֆորումի «Ուժային կենտրոնների միջև․բազմավեկտոր դիվանագիտության դասերը» խորագրով քննարկմանը
Երևանի Վաղարշյան և Գր․Արծրունի փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
Հունիսի 30-ին Էրեբունիում կկատարվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Էկոնոմիկայի նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական գործակցության զարգացման հնարավորությունները
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն»-ի տնօրենը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային իրավաբանական համաժողովին
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել
Երևանում Խանջյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահներ կառաջադրի Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին
22:10
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
ՍԴ-ում լյուստրացիա է ընթանում՝ քննարկվում է Կրեմլի միջամտության հարցը. արձագանքները պերճախոս են
Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Քնեսեթը ևս կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ Իսրայելը կգնա մինչև վերջ
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան կժամանի հուլիսի 2-ին
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
Տիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնությունները
20:10
Չորս օրում Հորմուզի նեղուցով անցել է հումքով բեռնված 124 նավ
ՄԱԶԾ-ի աջակցությամբ Հայաստանի համայնքներում իրականացվել են տարբեր ծրագրեր
19:50
Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարը մեկնում է Պեկին
ԲԸՏՄ-ն և ԵՊՀ-ն ընդլայնում են համագործակցությունը՝ համադրելով գիտական ներուժն ու տեսչական փորձը

Հայաստան-ԵՄ համագործակցության հաջորդ քայլերը.Վիզայի ռեժիմի ազատականացում, խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծում

Երեկ Բրյուսելում Հայաստանի և Եվրամիության միջև ստորագրվեց մուտքի արտոնագրերի(վիզաների) դյուրացման մասին համաձայնագիրը:«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության գլխավոր քարտուղար Մայքլ Քամբեքն ասաց, որ Հայաստան-ԵՄ համագործակցության և առաջխաղացման համար հաջորդ երկու քայլերըվիզայի ռեժիմի ազատականացումն ու խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու (DCFTA) ստեղծումն են:

Ըստ նրա՝ առաջինը ձեռք կբերվի այն ժամանակ, երբ Հայաստանն անհրաժեշտ նախապայմաններ ստեղծի դրա համար: «ԵՄ «Արևելյան գործընկերություն» ծրագրիշրջանակում բոլոր երկրների համար նախապայմանները նույննեն,և վիզայի ազատականացումն առաջին քայլն է այս ուղղությամբ: Երկու կողմերը պետք է գործի դնեն դյուրացումը, 5 ամսիցԵՄ-ն ու Հայաստանը պետք է վերլուծեն, թե որ առաջադրանքը պետք է կատարվի վիզայի ռեժիմի ազատականացման գործընթացի մեկնարկի և ավարտի համար»,- նշեց Մայքլ Քամբեքը:

Նա պարզաբանեց, որ ԵՄ-ն հենվում է այն գաղափարի վրա, որ սահմանները մարդկանց և բիզնեսինանբնականորեն խոչընդոտում են։ Այսպիսով, եթե Հայաստանը շարունակի աշխատել, ԵՄ-ն իր խոստումը կպահի, ևբոլոր հայերը կկարողանանառանց վիզայի ճանապարհորդել Շենգենյան գոտում: «Իսկ Խորը և համապարփակ առևտրի գոտին ավելի արագկստացվի, որը չափազանց անհրաժեշտ է Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման համար»,- նկատեց կազմակերպության գլխավոր քարտուղարը:

Ամփոփելով տարին`Հայաստան-ԵՄ համագործակցության տեսանկյունից՝Մայքլ Քամբեքն ասաց, որ Հայաստան-ԵՄ համագործակցությունն այս տարի շատ լավ է ընթացել, որովհետև երկու կողմերն էլ պահել են իրենց խոստումները: Նա հիշեց, որ երբ ԵՄ-ն հայտարարեց, որ տարեվերջին Հայաստանի և Եվրամիության միջև կստորագրվի վիզաների դյուրացման համաձայնագիրը, ոմանք թերահավատ էին, երբ ԵՄ-ն հայտարարեց, որավելի մեծ ֆինանսական աջակցություն կտրամադրի Հայաստանին, եթե Հայաստանն իրագործի իր պարտավորությունները, Երևանում ոմանք թերահավատ էին հատկապես այն լույսի ներքո, թե ԵՄ-ում ֆինանսատնտեսական ճգնաժամ է։ Երբ Հայաստանն ասաց, որ կկատարի վարչական և քաղաքական նախապայմաններն այս ամենի համար և նաև կսկսի բանակցություններն Ասոցացման համաձայնագրի շուրջ, Բրյուսելում ոմանք թերահատավ էին: Սակայն, Մայքլ Քամբեքի համոզմամբ, այսօր բոլոր թերահավատ մարդիկ դրականորեն զարմացած են, քանի որ երկու կողմերն էլ պահել են իրենց խոստումները՝ չնայած դժվարություններին:

«Իհարկե, սա Հայաստանի համար շատ լավ է: Սա կօգնի Հայաստանին հասնել եվրոպական չափանիշների, իսկ ներդրողների համար ավելի գրավիչ դառնալ»,- նկատեց «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության գլխավոր քարտուղարՄայքլ Քամբեքը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում