Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ II թագուհին իր կառավարման 60 տարիների ընթացքում առաջին անգամ ներկա է գտնվել երկրի կառավարության նիստին:
Ինչպես տեղեկացնում են տեղական ԶԼՄ-ները, թագուհու կառավարման «ադամանդե» տարելիցի կապակցությամբ բրիտանական կառավարության անդամները նրան ափսեների տակդիրներ են նվիրել: Ինչպես նշել է կառավարության մամլո ծառայությունն, այս հուշանվերը նախարարները գնել են սեփական գումարով, այլ ոչ թե հարկատուների միջոցներով:
Նիստին Եղիսաբեթ II–ը ժամանել է թագուհու հագուստների հեղինակ, դիզայներ Սթյուարտ Փարվինի ստեղծած կապույտ բրդե զգեստով և նույն գույնի վերարկուով: Նրա զգեստի վրա եղել է ադամանդներով և շափյուղաներով զարդարված կլոր ճարմանդ:
Նիստից առաջ վարչապետ Դևիդ Քեմերոնը կառավարության անունից ողջյունի խոսքով դիմել է թագուհուն և շնորհավորել նրան կառավարման տարելիցի կապակցությամբ:
Նիստը սկսվելուն պես թագուհին իր տեղն է զբաղեցրել վարչապետի և ԱԳ նախարարի կողքին, սակայն, ինչպես ենթադրվում էր ավելի վաղ, նա նիստում ելույթ չի ունեցել:
Կառավարության նիստի ավարտից հետո Եղիսաբեթ II-ը ԱԳ նախարարի ուղեկցությամբ այցելել է ԱԳՆ։









































