Անցած մրցաշրջանից ՀՖՖ-ն փոխեց Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստի որոշման կարգը: ՀՀ բարձրագույն խմբի առաջնության մասնակից 8 ակումբների խաղացողներից բացի այս մրցույթին ներառնվում են նաև ՀՀ ազգային հավաքականի ֆուտբոլիստները, որոնք արտասահմանում են հանդես գալիս: Բարձրագույն խմբի ակումբներից յուրքանչյուրը ՀՖՖ է ներկայացնում տարվա մեջ իրենց ակումբի կազմում առավել հաջող հանդես եկած 5 ֆուտբոլիստների ցուցակը:
Ինչպես «Փյունիկ»-ը, «Միկա»-ն, «Իմպուլս»-ն ու «Բանանց»-ը, «Շիրակ»-ը նույնպես ներկայացրել է իր թեկնածուներին:
Նրանք են՝ Տիգրան Դավթյան, Անդրանիկ Բարիկյան, Կարեն Մուրադյան, Լի Լամին Յորո, Կադիո Դիդյե Բորիս:
Այս մասին տեղեկացնում է «Շիրակ»-ի պաշտոնական կայքը:









































