Հսկայական համերգին մասնակցելու համար պերուական Տիտիկակա լճի ափին հավաքվել են ամբողջ երկրից բազմաթիվ ֆլեյտահարներ: Տղամարդիկ, կանայք, երեխաները. ընդհանուր առմամբ՝ 2262 մարդ:
Այս միջոցառումը, որը գրանցել է Գինեսի գրքի ներկայացուցիչը, բամբուկյա ֆլեյտա նվագելու համաշխարհային նոր ռեկորդ է: Մի քանի ժամերի ընթացքում ազգային հագուստներ հագած երաժիշտները կատարել են ազգային երգեր:








































