Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Գարեթ Բեյլի կարծիքով` «Բազել»-ի դեմ խաղում իր թիմն ապացուցել է, թե ինչի է ընդունակ: Հիշեցնենք, որ ուելսցի ֆուտբոլիստը մեկ գոլի հեղինակ է դարձել:
«Մենք գիտեինք, որ պետք է ագրեսիվ գործենք մի շարք անհաջողություններից հետո, որ մենք ունեցանք մրցաշրջանի սկզբնամասում: Այժմ էլ մենք ցույց տվեցինք, թե ինչի ենք ընդունակ: Մենք զգում էինք, որ պետք է ճիշտ ուղու վրա վերադառնանք, և արեցինք դա:
Ուշադրություն չեմ դարձնում քննադատություններին: Կենտրոնացած եմ ֆուտբոլի վրա և կողմնակի կարծիքները հաշվի չեմ առնում: Խաղադաշտ ենք դուրս գալիս, փորձում բավականություն ստանալ և ցուցադրել մեր լավագույն ֆուտբոլը` հաղթանակ տանելու համար»,- ITV-ն մեջբերում է Բեյլի խոսքերը:








































