Ռուս պատմաբանները պատրաստվում են հրապարակել խորհրդային առաջնորդ Իոսիֆ Ստալինի՝ նախկինում անհայտ նամակները և Լեոնիդ Բրեժնևի օրագիրը,- հայտնել է Ընդհանուր պատմության ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Չուբարյանը:
«Պարզվում է, որ Բրեժնևը օրագիր է ունեցել, մասնավորապես, իր գործունեության առաջին հատվածում: Հիմա այն պատրաստում ենք տպագրության»,- նշել է Չուբարյանը:
Ինչպես մեկնաբանել է նա՝ տպագրվելու են Բրեժնևի օրագրերը՝ սկսած 1964 թվից, երբ նա գլխավոր քարտուղար է դարձել: Պատմաբանը հավելել է, որ գիրքը կհայտնվի խանութներում արդեն հաջորդ տարվա սկզբին:
Ալեքսանդր Չուբարյանի խոսքերով՝ հրատարակության են նախապատրաստվում նաև Ստալինի նամակները, որոնք Ստալինը ստացել է հարավում հանգստանալու ժամանակ և ետ է ուղարկել իր մեկնաբանություններով: