Եվրախորհրդարանը վավերացրել է Ուկրաինայի հետ Ասոցացման համաձայնագիրը, որը նախատեսում է ազատ առևտրի գոտու ստեղծում՝ հայտնում է RIA Novosti-ն:
Ուկրաինայի ու ԵՄ-ի միջև Ասոցացման համաձայնագրի նպատակների շարքում են ասոցիացիայի ստեղծումը, Ուկրաինայի ու ԵՄ-ի հետզհետե մերձեցումը՝ հիմնված ընդհանուր արժեքների վրա, տնտեսական ու առևտրային հարաբերությունների խորացումը, համագործակցության ուժեղացումը արդարադատության, ազատության ու անվտանգության ոլորտներում:
Առաջնային է տնտեսական բաղկացուցիչը: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում Ուկրաինա-ԵՄ ազատ առևտրի գոտու ստեղծման հարցին, որը պետք է ապահովի Ուկրաինայի տնտեսության աստիճանական ինտեգրացիան ԵՄ ներքին շուկա: Համաձայնագիրը շոշափում է համագործակցության սկզբունքների հաստատումը մի շարք ոլորտներում՝ էներգետիկա, արդյունաբերական քաղաքականություն ու ձեռնարկատիրություն, զբոսաշրջություն և այլն:








































