Կոլումբիայի ոստիկանությունը երկրի հյուսիսում գտնվող Կարտագեն դե Ինդիաս քաղաքի նավահանգստային տերմինալում առգրավել է մեկուկես տոննա կոկաին: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն վկայակոչելով` տեղի ԶԼՄ-ները:
Մաքսանենգ բեռը թաքցված է եղել նավերից մեկի վրա գտնվող կոնտեյներում: Բեռը նախատեսված է եղել Հոնդուրասուղարկելու համար: Առգրավված կոկաինի ընդհանուր արժեքը սև շուկայում կազմում է մոտ հինգ միլիոն դոլար:
Կոլումբիայի իշխանությունները կարծում են, որ կոկաինի խոշոր խմաբաքանակը նախատեսված է եղել մեքսիկական «Լոս-Սետաս» նարկոկարտելի համար, որը վերահսկում է թմրանյութի մատակարարումները ԱՄՆ: Հարավամերիկյան արտադրության կոկաինը Կոլումբիայով, Վենեսուելայով և Կենտրոնական Ամերիկայի երկրներով ուղարկվում է Մեքսիկա, ապա` ԱՄՆ: Թմրանյութերի փոխադրման համար կիրառվում են փոքր ինքնաթիներ, արագընթաց նավակներ և նույնիսկ սուզանավեր: 1993 թվից մինչև հիմա իշխանություններին հաջողվել է առգրավել ավելի քան 70 նման սուզանավեր:







































