Այսօր «Կոնգրես» հյուրանոցում ՀՀ Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության նախաձեռնությամբ տեղի է ունենում «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության բարեփոխումներ. թեր և դեմ» թեմայով խորհրդաժողով:
Խորհրդաժողովի ժամանակ «Ժառանգություն» կուսակցության առաջանորդ Րաֆֆի Հովհաննիսյանը իր խոսքում նշեց. «Հայաստանը դեռևս փորձում է հասնել նրան, որ ունենանք, ըստ գործող Սահմանադրության, ինքնիշխան, ժողովրդավար հանրապետություն, ինչին դեռ չենք հասել»:
Ըստ նրա՝ սա ցուցանիշ և ահազանգ է առկա քաղաքական իրավիճակի մասին:
Սահմանադրական բարեփոխումների մասին Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքը՝ տեսանյութում