Իրանի նախագահ Հասան Ռուհանին կասկած է հայտնել ահաբեկչության դեմ պայքարի հարցում Արևմուտքի երկրների մտադրությունների անկեղծոթյանը: Այս մասին հայտնում է Press TV-ն:
Թեհրանում Սլովակիայի փոխվարչապետ և արտգործնախարար Միրոսլավ Լայչակի հետ հանդիպմանը Ռուհանին նշել է, որ ծիծաղելի է համարում այն փաստը, որ ահաբեկիչների ֆինանսավորմանն ու ուսուցմանը մասնակցող երկրները հանկարծ ձգտում են այդ ահաբեկիչների դեմ պայքարի:
Նա անհանգստություն է հայտնել՝ կապված Մերձավոր Արևելքում ահաբեկչության տարածման հետ և կոչ արել աշխարհի երկրների միասնական մոտեցում գտնել ահաբեկչության դեմ պայքարում:
Իր հերթին, Սլովակիայի փոխվարչապետը կողմ է արտահայտվել Բրատիսլավայի և Թեհրանի միջև խորհրդակցությունների անցկացմանը՝ նշելով, որ բոլոր երկրները պետք է օգտագործեն իրենց հնարավորությունները ահաբեկչության դեմ պայքարի համար:











































