Դերասան Մեթ Դեյմոնը ու ռեժիսոր Փոլ Գրինգրասը կվերադառնան գործակալ Ջեյսոն Բորնի մասին ֆրանշիզին՝ գրում է Variety-ն՝ հղում անելով աղբյուրներին:
Նոր ֆիլմով, որի անվանունը դեռ հայտնի չէ, կզբաղվի Universal Pictures-ը:
Ինչպես հիշեցնում է պարբերականը, մի քանի տարի շարունակ դերասանն ու ռեժիսորը հայտարարում էին նախագիծ չվերադառնալու իրենց մտադրությունների մասին:
Այժմ, սակայն, ըստ աղբյուրի՝ Դեյմոնն ու Գրինգրասը փոխել են իրենց դիրքորոշումը, ու սկսվել են նրանց բանակցությունները Universal Pictures-ի հետ:
Բորն գործակալի մասին 3 ֆիլմերը՝ Դեյմոնի դերակատարմամբ, դուրս են եկել 2002-2007թթ. ու վաստակել մոտ 1 մլրդ դոլար:












































