Հատակին նստելու և առանց ձեռքերի օգնությամբ բարձրանալու կարողությունը համարվում է միջին և մեծ տարիքի մարդկանց մոտ մահացության ռիսկի ցուցանիշ: Նոր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հենց այս թեստն է որոշում մարդու ֆիզիկական զարգացվածության աստիճանը:
Բրազիլացի գիտնականների ուսումնասիրությանը մասնակցել են 50 տարեկանից բարձր ավելի քան 2 հազար տղամարդիկ և կանայք: Նրանց բոլորին առաջարկել են նստել հատակին և բարձրանալ ձեռքերի նվազագույն օգնությամբ: Գործողության արագությունը ընդհանրապես նշանակություն չունի: Մասնակիցները գնահատվել են 0-10 բալանոց սանդղակով:
Դրանից հետո նրանց հետևել են վեց տարիների ընթացքոմ: Ուսումնասիրություններին մասնակցողների գրեթե 8%-ը այդ ժամանակահատվածում մահացել են:
Այսպիսով, ինչքան ցածր է թեստի արդյունքները, այնքան բարձր է մահանալու ռիսկը: Սա առաջին ուսումնասիրությունն է, որը ցուցադրում է այս թեստի նշանակությունը, նշում է «Ռաուտ»-ը: Այն կարող է ցանկացած մարդ ցանկացած տարիքում կատարել առանց բժիշկների և փորձագետների օգնության:









































