Monday, 06 05 2024
Ժիրայր Ոսկանյանը բռնության է ենթարկվել
00:00
Թել Ավիվում ցույց է տեղի ունեցել՝ պահանջելով ազատ արձակել ՀԱՄԱՍ-ի կողմից վերցված պատանդներին
«Այս լարվածությունը կարող է լայնածավալ պատերազմի նախազգուշացում լինել»․ Ֆիդան
«Այսօրվա մայիսը հրաշք է»․ Սուրենյան
Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Երևանում
10-ամյա մոլորված երեխայի որոնողական աշխատանքներին մասնակցել են 21 հրշեջ-փրկարար
Իրականացվել են ջրահեռացման աշխատանքներ
Իվանիշվիլին հիմար չէ. եթե բռնություններ սկսվեն՝ առաջին «զոհը» իշխանությունը կլինի
Եկեղեցին բոլորս ենք. հայտնվել է ինքնակոչ մեկը, որը մեզ չի ներկայացնում
Արյունլվա լինելո՞վ տանք այդ գյուղերը. ինչո՞ւ քայլարշավով չեն գնում Արցախ՝ պաշտպանելու սրբավայրերը
Ո՞ր դեպքում է անձը անգործունակ ճանաչվում
Նշված դեպքերում վարձակալության պայմանագիրը, վարձակալի պահանջով կարող է վաղաժամկետ լուծվել
Քաղաքացին և կենդանին դուրս են բերվել մացառուտից․ ՆԳՆ ՓԾ
«Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը Ավգուստին Հադելիխի հետ համատեղ համերգ կտա
Եղվարդ-Երևան ավտոճանապարհին ավտոմեքենան բախվել է բետոնե էլեկտրասյանը, վնասել այն և գլխիվայր շրջվել
«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը
Երբ ընտրությունը դառնում է պատուհաս
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Մալաթիայում ծառից կախված վիճակում հայտնաբերվել է տղամարդու մարմին
19:30
Մահացել է «Տիտանիկ» ֆիլմի կապիտանը
19:15
Սի Ծինպինը պետական այցով ժամանել է Ֆրանսիա
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Հունգարիա
Փլուզվել է ոչ բնակելի տան արտաքին պատը. ՆԳՆ
Արագածոտնիում վթարի հետևանքով վարորդը, կինն ու երեխան տեղափոխվել են հիվանդանոց
Իսրայելում կարգերափակվի Al Jazeera-ի հեռարձակումը
Հիմա «բլիթի» ժամանակն է. ավելի հավանական է, որ Ռուսաստանը տնտեսապես սիրաշահի մեզ, քան պատժամիջոցի դիմի
Սիմեոն Երևանցու փողոցում տան պատ է փլուզվել
«Վրացական երազանքը» ընկել է իր սարքած ծուղակը. նրանց հաղթաթուղթը պարտություն է բերում
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա
Էրդողանն ուզում է՝ Թուրքիան կոչվի իսլամական պետություն

Թուրքիան շարունակում է խույս տալ սեփական անցյալի հետ առերեսվելուց. Շարմազանով

Հայ-թուրքական հարաբերությունների չկարգավորված լինելը և Եվրոպայի վերջին փակ սահմանը շարունակում են մնալ համաեվրոպական անվտանգության խոցելի բաղադրիչներից մեկը: Այդ մասին ասել է Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի Մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի հանձնաժողովի 43-րդ նիստին ունեցած բացման խոսքում:

«Պարադոքսալ է, բայց փաստ՝ ԵՄ-ին անդամակցության հավակնող Թուրքիան զմռսել է հարևան երկրի սահմանը, երբ Եվրոպական միությունում սահմաններն արդեն վաղուց պատմություն են դարձել, իսկ ազատ տեղաշարժը՝ հիմնարար սկզբունք»,- նշել է Շարմազանովը:

Նա նկատել է, թե Եվրոպական միությանն անդամակցության ձգտող Թուրքիան շարունակում է խույս տալ սեփական անցյալի հետ առերեսվելուց, խուսանավել պատասխանատվությունից և տասնամյակներ շարունակ իր ժխտողականության քաղաքականությամբ խեղաթյուրել պատմությունը: Ավելին, Թուրքիան ջանք չի խնայում ժխտողականությունը տարբեր մեթոդներով պարտադրելու նաև այլ երկրների:

«Ողբերգական է, որ Ադրբեջանում և Թուրքիայում չեն դադարում հայկական մշակութային ժառանգության ոչնչացմանն ուղղված գործողությունները` չնայած Հայաստանից և միջազգային կառույցների ամբիոններից հնչող մշտական ահազանգերին:

Ադրբեջանում տարիներ շարունակ հայկական հուշարձանների ավերման ցավալի վկայությունն է նաև նախկինում հայերով բնակեցված և այսօր արդեն հայաթափված Նախիջևանում Ջուղայի դարավոր գերեզմանոցի ոչնչացումը` իր 9-ից 16-րդ դարեր թվագրվող տասնյակ հազարավոր նրբատաշ, եզակի խաչքարերով:

Միջազգային հանրությունը պարտավոր է խստիվ դատապարտել նման բարբարոսական քայլերը: Դրանք ուղղված են ոչ միայն հայկական, այլ նաև համաքրիստոնեական հոգևոր արժեքների ոչնչացմանը:

Չնայած, որ այս կազմակերպության գործունեության հիմնական ուղղությունը տնտեսական համագործակցությունն է, ես համոզված եմ, որ այդ համագործակցության ճանապարհով հնարավոր է ստեղծել նաև առավել նպաստավոր պայմաններ տարածաշրջանում առկա քաղաքական և այլ խնդիրներ լուծելու համար:

Ավարտելով ելույթս՝ ցանկանում եմ մաղթել ձեզ արդյունավետ աշխատանք: Հուսով եմ, որ ձեր կողմից ընդունած որոշումներն իրենց դրական նպաստը կբերեն տարածաշրջանում մեր ընդհանուր նպատակներին հասնելու համար: Կարծում եմ, որ հաճույքով կծանոթանաք նաև մեր երկրի տեսարժան վայրերին և պատմամշակութային հինավուրց արժեքներին:»,- ասել է Շարմազանովը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում