«Բարսելոնա»-ի պաշտպան Կառլես Պույոլը վստահ է, որ Մադրիդի «Ռեալ»-ը չի հանձնվել երկրի չեմպիոնի տիտղոսի համար պայքարում: Այդ մասին են հայտնում իսպանական լրատվամիջոցները:
Ֆուտբոլիստը չի կասկածում, որ Ժոզե Մոուրինյոյի սաները կպայքարեն այնքան, որքան գոնե տեսականորեն շանսեր ունեն:
«Մենք չպետք է օգտվենք մեր առավելությունից: Եղել է մրցաշրջան, երբ մենք գերազանցել ենք «Ռեալ»-ին 12 միավորով, սակայն վերջում ստիպված էինք հաղթել նրանց «Սանտյագո Բեռնաբեու»-ում, որպեսզի երկրի չեմպիոն դառնալու հնարավորություն ունենանք»,- հայտնել է Պույոլը:
Հիշեցնենք. Իսպանիայի ազգային առաջնության ընթացիկ մրցաշրջանի 16 տուրերի արդյունքում կատալոնական ակումբը 13 միավորով գերազանցում է «Ռեալ»-ին և 9-ով` «Աթլետիկո»-ին:








































