Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի եվրաինտեգրման հարցերով պետնախարար Ալեքսի Պետրիաշվիլին աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել, ուր նա այսօր մասնակցելու է ԵՄ-Վրաստան համագործակցության խորհրդի ամենամյա լիագումար նիստին:
Վրացական պատվիրակությունը գլխավորում է արտգործնախարար Մայա Պանջիկիձեն, իսկ ԵՄ-ի պատվիրակությունը՝ Եվրոպական հարևանության քաղաքականության ու ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեն և ԵՄ-ում նախագահող Կիպրոսի արտգործնախարար Էրատո Կոզակու-Մարկուլիսը:
Կողմերը քննարկելու են Եվրոպական հարևանության քաղաքականության գործողությունների պլանի իրագործումը, «Արևելյան գործընկերության» նախաձեռնությունները, Վրաստանում իրականացվող բարեփոխումները, ռուս-վրացական հարաբերությունների կարգավորումը և այլ այժմեական հարցեր:









































