Ուիլյամ Բրեդլի Փիթը ծնվել է 1963 թ. դեկտեմբերի 18-ին Շաունի քաղաքում, մենեջերների ընտանիքում: Դպրոցական տարիների Փիթը ակտիվիստ է եղել, զբաղվել է սպորտով և քաղաքականությամբ: Համալսարանում սովորել է լրագրության ֆակուլտետում, յուրացրել է գովազդային գործը: բուհից հետո նա որոշել է գրավել Հոլիվուդը:
Որպես դերասան՝ Բրեդ Փիթը միանգամից պահանջված չէր: Հաց վաստակելու համար, մեծ պայմանագրերի և դերերի սպասումով, Փիթը աշխատում էր որպես վարորդ և ռեստորաններ հրավիրող: Դերասանական կուրսերի ավարտից հետո նրան առաջարկել են նկարահանվել «Դալլաս» հեռուստասերիալում: Հաջողությունը դերասանին այցելեց 1990-ականներին: Այդ ժամանակաշրջանում Փիթը նկարահանվել է «Այնտեղ, որտեղ գետն է հոսում», «Աշնան լեգենդները», «Հարցազրույց մարդակերի հետ» ֆիլմերում:
1995թ-ին նա ստացավ իր առաջին «Օսկար»-ը, People և Empire ամսագրերը Փիթին համարում են կինոյի պատմության ամենասեքսուալ աստղը: «Յոթ տարի Տիբեթում» ֆիլմի էկրան դուրս գալուց հետո Չինաստանը ընդմիշտ արգելեց դերասանին այցելե Չինաստան: Փիթի հայտնի ֆիլմերից են «Միստր և միսսիս Սմիթները», «Յոթ», «Օուշենի 12 ընկերները», «Բենջամին Բաթթոնի գաղտնի պատմությունը», «Կարդալուց հետո վառել», «Մարդ, որը փոխել է ամեն ինչ» և այլն: Բրեդը Plan B Entertainment պրոդյուսերական ընկերության հիմնադիրն է, որը զբաղվել է «Չարլին և շոկոլադի գործարանը», «Ուժեղ սիրտը», «Ինչպես վախկոտ Ռոբերտ Ֆորդը սպանեց Ջեսսի Ջեյմսին» ֆիլմերի նկարահանումներով:
Ներկա պահին Բրեդ Փիթը շարունակում է կինեմատոգրաֆիայում իր կարիերան՝ նկարահանվում է կինոնկարներում, զբաղվում է պրոդյուսերի աշխատանքով, ինչպես նաև նկարահանվում է հայտնի բրենդների գովազդներում: Դերասանը ամուսնացել է երկու անգամ: Այժմ նրա կինը Անջելինա Ջոլին է, աստղային զույգը վեց երեխա ունի:










































