Քաղաքապետ Տարոն Մարգարյանի ատենախոսության ժամանակ հայտնի դարձած Սևակ Խաչատրյանը արդեն մի քանի շաբաթ է՝ նշանակվել է Հայաստանի Տնտեսագիտական համալսարանի ուսանողության և շրջանավարտների հետ տարվող աշխատանքների գծով պրոռեկտոր։ Հանրությանը ավելի շատ Սաքուլիկ անունով հայտնի երիտասարդի նշանակումը մամուլը քննադատեց։
«Ա1+»-ի փոխանցմամբ՝ ուսխորհրդի նախագահ Սերգեյ Խառատյանը հավաստիացնում է. «Եթե Դուք անձամբ շփվեք Սևակի հետ, կհասկանաք՝ այդ դեպքերը ուղղակի թյուրիմացություն են։ Սևակը դատապարտում է այդ միջադեպը, որը շատ տգեղ ստացվեց»։









































