Հյուսիսային Իռլանդիայի մայրաքաղաք Բելֆաստում բողոքի նոր ցույցեր են տեղի ունեցել քաղաքային խորհրդի` քաղաքապետարանի շենքից Մեծ Բրիտանիայի դրոշը հանելու որոշման դեմ:
Ինչպես հաղորդում է BBC-ն, ցույցերի ընթացքում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանների միջև: Ցուցարարները շշեր և քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ, ինչի հետևանքով տուժել է մեկ սպա: Պատահարից հետո իրավապահ մարմինները ձերբակալել են 15 մարդ:
Բելֆաստում բողոքի ցույցերը սկսվել են մոտ երկու շաբաթ առաջ այն բանից հետո, երբ 100 տարվա մեջ առաջին անգամ քաղաքային խորհրդը հրաժարվեց ամեն օր Մեծ Բրիտանիայի դրոշը քաղաքապետարանի շենքի վրա բարձրացնելու ավանդույթից:









































