ՄԱԿ-ում Սիրիայի ներկայացուցիչը նախազգուշացրել է, որ ծայրահեղական խմբավորումները կարող են սիրիացի ժողովրդի դեմ քիմիական զենք օգտագործել և մեղքը բարդել կառավարության վրա: Բաշար Ջաֆարին երկուշաբթի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունին ուղղված նամակում հաստատել է, որ «Սիրիան ոչ մի դեպքում քիմիական զենք չի կիրառի»,- փոխանցում է Associated Press-ը:
Սակայն Ջաֆարին նշել է, թե կառավարությունը «իսկապես անհանգստացած է», որ ահաբեկչությունն ու ահաբկիչներին սատարող երկրները կարող են նրանց ապահովել քիմիական զենքով, այնուհետև հայտարարել, որ այն կիրառվել է երկրի իշխանությունների կողմից:
Նա մեջբերել է թուրքական Yurt թերթի հաղորդագրությունն այն մասին, որ «Ալ-Քաիդա» խմբավորման անդամները քիմիական զենք են արտադրում Թուրքիայի Գազիանտեպ քաղաքից ոչ հեռու տեղակայված լաբորատորիայում: Նրա խոսքով՝ այդ զենքն ահաբեկիչները հավանաբար պատրաստվում են խաղաղ բակիչների դեմ կիրառել:










































