Վրաստանի նախկին և գործող վարչապետների համար երկրի կառավարության վարչակազմի և նախագահի փոխհարաբերությունների վատացումն ասնպասելի էր: «Գրուզիա Օնլայն»-ի հաղորդմամբ՝ այս հայտարարությունը Վրաստանի կառավարության ղեկավար Իրակլի Ղարիբաշվիլին արել է այսօր ուսանողների հետ հանդիպումից հետո:
«Ես չեմ կարող ասել, թե շատ եմ մտահոգվում կամ շատ եմ մտածում փոխհարաբերությունների հարթման մասին: Իհարկե, ինձ հաճելի չէ այն, ինչ տեղի է ունենում վերջերս: Մենք, ինչպես և Բիձինա Իվանիշվիլին, չէինք սպասում փոխհարաբերությունների այսչափ արմատական վատացում: Բայց եթե բոլորն իրենց գործն անեն և առնվազն չխանգարեն իրար, այդ ամենն ի վերջո կհարթվի: Վստահ եմ, որ եթե նախագահը, կառավարությունը, ԶԼՄ-ների ներկայացուցիչներն աշխատեն և կատարեն իրենց ուղղակի պարտականությունները, ամեն ինչ կկարգավորվի»,- նշել է վարչապետը:









































