Thursday, 02 07 2026
Փորձագիտական կենտրոնի մասնագետները կանխել են հանցավոր արարք. նույնականացվել է սոցցանցում տարածված տպագիր տեքստի իրական հեղինակը
23:10
Հնդկաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է վառելիք մատակարարել Ռուսաստան
Մեկ օրում հայտնաբերվել է 12 հետախուզվող. ՆԳՆ
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվել է
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
21:50
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
20:30
Կիևում ռուսական զանգվածային հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի. սգո օր է հայտարարվել
Անընդունելի է օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերաբերյալ կառուցապատողի պահանջը հանրային ծառայողներին․ քաղաքաշինության կոմիտե
20:10
Դրեզդենում բացվել է կիսահաղորդիչների նոր գործարան
Քննարկումներ Սևանավանքի զբոսաշրջային միջավայրի բարելավման ուղղությամբ
19:50
Ֆոն դեր Լայենը կմասնակցի Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին
Երևանի կենդանաբանական այգին նոր բնակիչներ ունի
19:30
Արտակարգ շոգի սպառնալիքի տակ է հայտնվել ԱՄՆ-ի մոտ 160 միլիոն բնակիչ. ABC News
Գործարկվել է Պետական գույքի կառավարման կոմիտեի նոր պաշտոնական կայքը
19:10
Google-ը ԵՄ-ում պարտվել է 4,1 միլիարդ եվրոյի տուգանքի գործով բողոքարկումը
Երախտապարտ ենք Հայաստանի ժողովրդին, կառավարությանը համագործակցության համար. ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար
18:50
Թրամփը քննադատել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների ռազմական ծախսերը
Քննարկվել են Հայաստան-Դանիա հարաբերությունների օրակարգին առնչվող հարցեր
18:30
Հորմուզի նեղուցն ԱՄՆ-ի համար խաղահրապարակ չէ. Իրանի ԶՈւ
ՊՆ-ն զորակոչիկների համար մրցույթ է հայտարարել «1991 ստորաբաժանման» մեջ ընդգրկվելու համար

Միայն օրենքներ ընդունելով` կոռուպցիան չի վերանա. Transparency Int’l

Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարելը միայն օրենքներ ընդունելով չէ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց «Թրանսփարենսի ինթերնեշնլ» (ԹԻ) հակակոռուպցիոն ՀԿ-ի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը՝ անդրադառնալով ՀՀԿ 14-րդ համագումարում ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանի ՀՀԿ 14-րդ համագումարի ժամանակ ունեցած ելույթի կոռուպցիային առնչվող հատվածին:

Վարուժան Հոկտանյանը նշեց, որ կոռուպցիայի դեմ պայքարի մեկնարկ չի տեսնում: Ըստ նրա՝ եթե կոռուպցիայի դեմ պայքար ասելով ՀՀ նախագահը նկատի ունի օրենքների ընդունումը, շատ չափազանցված է, որովհետև կոռուպցիայի դեմ պայքարը միայն օրենքներ ընդունելը չէ:

Նրա համոզմամբ՝ կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքը կզգացվի այն ժամանակ, երբ կոռուպցիայի ընկալման համաթիվը բարելավի իր դիրքերը: Սակայն, նրա խոսքով, այդ ընկալումն առայժմ չի փոխվում:

«Բայց լինենք օբյեկտիվ և չասենք, թե իրավիճակը վատացել է: Վերջին երեք տարիներին իրավիճակի անկումը կանգնել է և դեպի վատը չի գնացել, բայց ասել, որ բարելավում կա, առայժմ վաղ է: Եթե մենք օբյեկտիվ ընկալման ցուցանիշն ենք դիտարկում, իրադրության ռադիկալ բարելավում չի նկատվում, ոլորտում բեկում չի մտել: Ինչ-որ գործընթաց, միգուցե, սկսել են, բայց մինչև ընկալումը չփոխվի` չի զգացվի, թե գործընթաց է սկսվել»,- պարզաբանեց Վարուժան Հոկտանյանը:

Նրա համոզմամբ` եթե կոռուպցիան նվազի, հաստատ աղքատությունն էլ կնվազի, սոցիալական անհավասարությունն էլ, ինչը ԹԻ գործադիր տնօրենը չի տեսնում. «Ես չեմ տեսնում, որ ՀՀ-ում աղքատությունն էապես նվազում է, ես չեմ տեսնում, որ արտագաղթը կանգնել է: Ես չեմ ասում, որ դրանք կոռուպցիայով են պայմանավորված, բայց որ կոռուպցիան շատ լուրջ գործոն է և շատ լուրջ խթանիչ, ես դրանում չեմ կասկածում՝ հաշվի առնելով այլ երկրների փորձը. որպես կանոն, ամենաաղքատ երկրներն ամենակոռումպացվածն են»:

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության նախագահ, Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարում հանդես էր եկել ելույթով: Անդրադառնալով կոռուպցիային՝ նշել էր. «Մենք սկսել ենք քայլ առ քայլ դեպի լուսանցք տեղափոխել երկրում տասնամյակներ շարունակ արմատներ ձգած կոռուպցիան ու չարաշահումները»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում