Սեպտեմբերի 13-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն այցելել է Բասկերի Երկրի Տոլոսա քաղաքը, որտեղ հանդիպել է քաղաքապետ Իբայ Իրիարտե Սան Վիսենթեյի հետ։
Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Արցախի և Բասկերի Երկրի միջև մի շարք ոլորտներում ապակենտրոնացված համագործակցության հաստատման հեռանկարների շուրջ։ Այս համատեքստում անդրադարձ է կատարվել Տոլոսայի և Արցախի քաղաքների միջև կապերի հաստատման հնարավորությանը։ Ձեռք են բերվել գործնական պայմանավորվածություններ։
Տոլոսայում Կարեն Միրզոյանն այցելել է քաղաքի մի շարք հիշարժան վայրեր և մշակութային հաստատություններ։










































